ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Կրթության ոլորտում ամենամեծ գումար վատնողը հենց պետությունն է

Կրթության ոլորտում ամենամեծ գումար վատնողը հենց պետությունն է
19.10.2025 | 12:30

Մանկավարժական համալսարանի ռեկտորն, ի թիվս այլ ենթադրյալ հանցանքների, մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:

Վատնել նշանակում է անօգուտ կերպով ծախսել: Փաստորեն, պետությունը մեղադրում է Մանկավարժականի ռեկտորին գումարն անօգուտ ծախսելու համար: Սակայն, խնդիրն այն է, որ կրթության ոլորտում ամենամեծ գումար վատնողը (անօգուտ ծախսողը) հենց պետությունն է: Բերեմ ամենապարզունակ օրինակը:

Բոլոր բուհերին պետությունը հատկացնում է «անվճար» տեղեր: Իրականում դրանք «անվճար» չեն, քանզի պետությունը բուհին 100%-ով փոխհատուցում է «անվճար» սովորող ուսանողի վարձը: Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի «Բուժական գործ» ֆակուլտետում ուսման վարձը կազմում է 1 300 000 ՀՀ դրամ: Այդ ֆակուլտետում յուրաքանչյուր տարի ամենաքիչը 50 ուսանող «անվճար» է սովորում, այսինքն` Բժշկականին նրանց ուսման գումարը պետությունն է տալիս: Բժշկականում ուսման տևողությունը 6 տարի է: Նշանակում է, որ 6*1 300 000=7 800 000 ՀՀ դրամ կամ ~ 20 200 ԱՄՆ դոլար պետությունը տրամադրում է Բժշկականում «անվճար» սովորող մեկ ուսանողին, վերջինիս 6-ամյա ուսման համար: 50 ուսանողի դեպքում, այդ թիվը կկազմի մոտ 1 մլն. ԱՄՆ դոլար: Եվ սա միայն Բժշկականի, միայն մեկ ֆակուլտետի հաշվարկն է: Ինքներդ հաշվեք հայաստանյան բուհերի և «անվճար» սովորող ուսանողների քանակը: Ահռելի մեծ թիվ է ստացվելու:

Լավ, ուսանողն «անվճար» սովորեց, ավարտեց և ... պարզեց, որ Հայաստանն իր կարիքը չունի` ԲԿ-ները բժիշկներով գերհագեցած են, աշխատանք չկա: Այդ դեպքում, ինչու՞ է պետությունը հարկատուների հաշվին տասնյակ միլիոններ ծախսում, բժիշկներ պատրաստում, որոնց կարիքն այդ նույն պետությունը չունի: Սրանից ավելի գումարի վատնում կարո՞ղ եք պատկերացնել: Գումարի վատնումը հո պոզով կամ պոչով չէ:

Թե բա Մանկավարժականի ռեկտորը գումար է վատնել: Ավելի լավ չէ պետության կողմից վատնած գումարներից խոսեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ